Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով դահլիճից:
Ավելի վաղ Սրբազանի դեմ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Երկամյա ժամկետով ազատազրկելու որոշումը, ըստ նրա փաստաբանների, «պատվիրված ակտ» էր: «Միքայել սրբազանը մեղադրվում է ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչ), սակայն դատավճիռը կարդալուց դատավորը մեղադրանք առաջադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է այլ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն՝ մի խումբ պաշտոնատար անձանց նախնական համաձայնությամբ»,- ԶԼՄ-ների համար մեկնաբանել է Արա Զոհրաբյանը:
Փաստաբանի խոսքով՝ այն, ինչ մամուլին տված հարցազրույցի շրջանակում վերագրվում է Աջապահյանին՝ արդեն անցած-գնացած իրադարձության վերաբերյալ վերջինիս կարծիքն է. այսինքն՝ դա ներկա կամ ապագա ժամանակով չի հնչեցվել, հետեւաբար, Զոհրաբյանի պարզաբանմամբ, չի կարող կոչ համարվել: Նա նաեւ հայտնել է, որ Սրբազանի հունիսի 26-ի կալանքի հետ կապված՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ դատավճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատական ատյանում: Աջապահյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում եւ չի բացառում, որ դա ԱԺ գալիք ընտրություններին ընդառաջ՝ «էն տղայի» հերթական քաղաքական աճպարարություններից է:
Ակնհայտ է, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ «կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են, եւ այդ առումով թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են: Հոգեւոր դասի երկու բարձրաստիճան ներկայացուցչի փակելով բանտում՝ իշխանությունն ուզում է արատավորել Մայր աթոռի եւ, անձամբ, Գարեգին Բ կաթողիկոսի անունը, որի հետ Փաշինյանի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում