Լրահոս
Օրվա լրահոսը

Ըմբշամարտի Մ 23 աշխարհի առաջնության մասնակիցների անունները հրապարակվել են

Հոկտեմբեր 19,2025 13:57

Վաղը Նովի Սադում (Սերբիա) մեկնարկում է ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք կգոտեմարտեն մեդալների համար:

Մրցագորգն առաջինը կտրամադրվի հունահռոմեական ըմբիշներին: Հայաստանը կներկայացնեն. 55 կգ քաշային կարգ՝ Արայիկ Թոփալյան, 60 կգ՝ Սուրեն Աղաջանյան, 63 կգ՝ Դավիթ Ջոթյան, 67 կգ՝ Ռուբեն Միրանյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Սամվել Տերտերյան, 82 կգ՝ Յուրիկ Պետրոսյան, 87 կգ՝ Ռուբեն Գեւորգյան, 97 կգ՝ Արշակ Գեղամյան, 130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան:

Ազատ ոճում հանդես կգան. 57 կգ՝ Նորիկ Հարությունյան, 61 կգ՝ Լեւիկ Միքայելյան, 65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյան, 70 կգ՝ Դավիթ Սարգսյան, 74 կգ՝ Գրիգոր Չոլակյան, 79 կգ՝ Հայկ Պապիկյան, 86 կգ՝ Մուշեղ Մկրտչյան, 92 կգ՝ Կնյազ Իբոյան, 97 գ՝ Սերգեյ Սարգսյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031