Լրահոս
Օրվա լրահոսը

Այս համակարգը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների. Անահիտ Մանասյան

Հոկտեմբեր 19,2025 14:56

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 19-ին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված միջոցառմանը:

Պաշտպանը հանդես է եկել շնորհավորական խոսքով՝ ընդգծելով քրեակատարողական համակարգի կարևոր դերը մարդու իրավունքներին առնչվող տարբեր խնդիրների հասցեավորման տեսանկյունից․

«Սրտանց շնորհավորում եմ ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթում եմ արժանապատիվ, արդյունավետ, պրոֆեսիոնալ և իրավունքահեն ծառայություն: Պատշաճ մակարդակով իրականացվելու դեպքում այս ծառայությունն իրական առաքելություն է, որը կարող է առանցքային ազդեցություն ունենալ մարդկանց ճակատագրերի վրա: Թեև մեր հաղորդակցությունը հիմնականում տեղի է ունենում ՄԻՊ կողմից խնդիրների արձանագրման համատեքստում, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված են գործընկերային և կառուցողական հարաբերություններ։ Ինչպես Արդարադատության նախարարությունը, այնպես էլ Քրեակատարողական ծառայությունը ցուցաբերում են կառուցողական մոտեցում՝ մեր կողմից արձանագրված խնդիրների հասցեավորման և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցում: Այս համակարգը կարիք ունի ժամանակակից չափանիշներին համապատասխանող լուրջ բարեփոխումների, որոնք պետք է իրականացվեն այն տրամաբանությամբ, որ հնարավոր չէ կառուցել նոր համակարգ՝ հին մոտեցումներով»,-ասել է Անահիտ Մանասյանը:

Ամփոփելով խոսքը՝ Պաշտպանը քրեակատարողական ծառայողներին մաղթել է արդյունավետ, արգասաբեր, բարձր պրոֆեսիոնալիզմով և արժանապատիվ ծառայություն:

Միջոցառմանը մասնակցել են Արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության, այլ պետական մարմինների, ՄԻՊ աշխատակազմի, ակադեմիական համայնքի ղեկավար կազմն ու ներկայացուցիչները։

Այնուհետև Պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա է եղել Քրեակատարողական ծառայողների պարգևատրման արարողությանը:

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031