ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի ֆեյսբուքյան գրառումը
Հոկտեմբերի 16-19-ը Կիպրոսում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին, որին ներկա էին 29 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։
Կարդացեք նաև
Ելույթիս ընթացքում և մասնավոր զրույցներում հանգամանորեն ներկայացրեցի Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակը, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ-ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին։
Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։
Նկարներում ԵԺԿ ղեկավար կանայք։