Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, բացառված չէ մեծ ընդդիմադիր դաշինքի ձևավորումը. «Հայաքվե»

Հոկտեմբեր 20,2025 10:09

«Հայաքվե». Գուցե առանձին վերցրած որևէ ընդդիմադիր ուժ այս պահին չունի ավելի բարձր վարկանիշ, քան Փաշինյանը, բայց դրանից չի հետևում, որ մինչև ընտրությունները չի ունենա։

Ի վերջո, ընտրությունները սրանից ամիսներ անց են, մինչև այդ շատ բան կարող է փոխվել: Իշխանության համար շատ տհաճ անակնկալներ կարող են լինել, որոշ ընդդիմադիր առաջնորդներ կարող են շատ ավելի բարձր վարկանիշ ձեռք բերել, քան իշխանությունը: Ի վերջո, բացառված չէ մեծ ընդդիմադիր դաշինքի ձևավորումը: Սա տարբերակներից մեկն է:

Կարող է նաև պարզվել, որ ընտրություններին մասնակցում է մի քանի ընդդիմադիր դաշինք, և միասին վերցրած` նրանք ավելի մեծ քանակությամբ ընտրողների ձայներ են ստանում, քան իշխանությունը, և կարողանում են պայմանավորվել փոխադարձ ընդունելի թեկնածուի շուրջ։ Այդպես եղավ, օրինակ, Գյումրիում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031