մեր համաձայնությունն ենք հայտնում հրապարակավ հնչած այն գնահատականին, որ Սահմանադրական փոփոխությունների գաղափարը շահարկելով, այդ թվում՝ 7 անգամ ստանալով և չքննարկելով այդ ոլորտի վերաբերյալ տարբեր կուսակցությունների առանձին և միասնաբար ուղարկված հանրագիր առաջարկները, ՀՀ կառավարությունը փաստացի վեր է ածվել կոռուպցիոն հանցախմբի՝ կոպտորեն խախտելով Կուսակցութունների մասին սահմանադրական օրենքի (ԿՄՍՕ) 21-րդ հոդվածի պահանջը՝ կուսակցություններից ստացված հանրագրերի քննարկման առնչությամբ։
«Կուսակցություների համար երաշխավորում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատությունը»։
Չկատարելով օրենքի այս պահանջը, իշխանությունները ոտնձգություն են կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական պետություն լինելու ՀՀ Սահմանադրության անփոփոխելի դրույթի նկատմամբ։
Այսպիսով, չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը և իր վարչակարգի ներկայացուցիչները բազմիցս խախտել են ԿՄՍՕ-ն և Հանրագրերի մասին ՀՀ օրենքը։ Այս ամենն ուղեկցվել է պետությանը պատճառած խոշոր չափերի նյութական վնասներով. չկատարած աշխատանքների համար միայն մասնագիտական հանձնաժողովի անդամները 5 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 200 մլն դրամի աշխատավարձ։ ՀՀ քրեական օրենսգրքում նման հանցանքը կոչվում է «ապօրինի վարձատրություն», որը վերաբերելի է և’ այն հատկացնողին և’ ստացողին։
2024 թ.ի մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը կամայականություն ցուցաբերելով՝ հրապարակայնորեն թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի մեկ այլ իրավախախտում` ինքնիրավչություն, բացեիբաց հակառակվելով մասնագիտական խմբի առաքելությանը։
Կարդացեք նաև
Այսպիսով՝ չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն միանձնյա խախտել է օրենքները, այլև առերևույթ ստեղծել է կոռուպցիոն հանցախումբ, որն իր հանցավոր նպատակներին հետամուտ լինելուց բացի հայ ժողովրդին զրկել է զանցառուների և հանցավոր տարրերի առջև սահման դնող Սահմանադրություն ունենալու հնարավորությունից։
Վերոնշյալը ոչ միայն իրավական, այլև ազգային անվտանգության լրջագույն խնդիր է, քանզի կոռուպցիան պետությանը սպառնացող մեծագույն վտանգներից է։
Մենք կանենք հնարավորինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի տերը դարձնելու և օրենքի իշխանություն հաստատելու համար։