Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Եպիսկոպոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ԱԱԾ-ն օպերատիվ նկարահանում էր իրականացնում․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 20,2025 12:08

Օրերս հրաժեշտ տվեցինք ԱԱԾ համակարգի երկարամյա աշխատակից, ԱԱԾ պետի նախկին տեղակալ, համակարգում բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանին․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը դիտարկում ուներ՝ հակառակ զինվորական այդ բարձր կոչմանը, ԱԱԾ ներկայիս ղեկավարության կողմից որեւէ հարգանքի տուրք մատուցելու, զինվորական բարձրաստիճան անձանց՝ հանգստի ճանապարհելու որեւէ արարողակարգ չեղավ, անգամ պաշտոնական հաղորդագրություն չեղավ։

Ավելին, պատգամավորի աչքն է ծագել ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ նկարահանումը, թե ովքե՞ր են մասնակցում հոգեհանգստյան արարողությանը․ «ԱԱԾ-ն իր վետերաններին պետք է հարգի եւ այդ հարգանքի հիման վրա է նաեւ, որ ձեւավորվում է իրոք արհեստավարժ համակարգ, իրոք սպայական պատիվ։ Եվ փոխանակ «մասկի-շոուների», ամենօրյա քաղաքական նպատակով կատարվող գաղտնալսումների, «սլեժկաների» փոխարեն, կարող էր ԱԱԾ ներկայիս ղեկավարությունն իր պարտականությունները կատարել։ Բոլորս էլ մահկանացու ենք, բոլորս էլ գնում ենք, բայց ամեն մեկիս վերաբերմունքի, ուրիշների նկատմամբ հարգանքի բումերանգի էֆեկտը բոլորի վրա տարածվում է»։

«Կարծում եմ, համակարգերն իրենց որոշումները կայացնում են․ այն, ինչը որ հարգանքի պետք է արժանի լինի, արժանի պետք է լինի, բայց նաեւ չնսեմացնենք ԱԱԾ ամենօրյա կատարած աշխատանքը, որն ապահովում է մեր երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունը։ Եվ այդ խնդիրների շուրջ բոլորն էլ իրենց ծառայական պարտականություններն են կատարում»,- արձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031