Լրահոս
Օրվա լրահոսը

Սա տեղական ինքնակառավարման համակարգը և ժողովրդավարության վերջին փշրանքները ոչնչացնելու քայլ է. Գրիշա Հարությունյան

Հոկտեմբեր 20,2025 12:37

Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Դատապարտելի է Գյումրու քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետի դեմ իշխանական հարձակումները, որոնք ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ուզում են վերանայել ընտրության աարդյունքները՝ բիրտ մեթոդներով։

Այս ամենը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու, ԱԺ ամբիոնից հրահանգներ իջեցրեց։

Անկախ այն ամենից, թե ով ինչ կարծիք ունի Գյումրու քաղաքապետի մասին, եթե իրական ընդդիմադիր է, ապա պետք է իր գնահատականը տա Գյումրիում տեղի ունեցողին։ Լռությունը օրվա իշխանության օգտին է։

Սա տեղական ինքնակառավարման համակարգը և ժողովրդավարության վերջին փշրանքները ոչնչացնելու քայլ է։ Սրանով փորձում են նաև վախի մթնոլորտ տարածել Վաղարշապատ համայնքում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններից առաջ, բայց վաղարշապատցիները պետք է հակառակն ապացուցեն՝ միասնաբար մերժելով «Քաղաքացիական պայմանագրին» ու նրա արբանյակներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031