Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:
❗️ Տեղեկացնում ենք, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:
Հորդորում ենք՝
• չբացել կցված ֆայլերը
• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին
• անմիջապես ջնջել նման նամակները:
❗️ Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:
❗️ Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին։
Կենտրոնական բանկ