44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պատրաստած զեկույցը ԱԺ գաղտնի բաժնում է, որոշումն էլ կայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․ խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Նա հիմնվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եզրակացության վրա»,- մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը։
«Հետո՞, ի՞նչ բան է ժամկետանց զեկույց, այսինքն՝ զեկույցը չկա՞։ Ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կան մի քանի իրավաբաններ, կան մի քանի տեսակետներ, բայց երբ վերցնում ես առողջ իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով, նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի առկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետա՞նց է, էդ զեկույցը մեռա՞վ։ Այդ զեկույցը վերհանել է այն խնդիրները, որոնց առկայության պարագայում 44-օրյա պատերազմի ընթացքում մենք պարտություն ենք ունեցել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի հիշեցմանը, որ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե զեկույցի ներկայացման ժամկետներն են խախտվել։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ