Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է
Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:
ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․
- բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացածների թվաքանակի հարաբերակցությունը կազմել է 118,8%` նվազելով 9 տոկոսային կետով,
- բնական հավելաճը` ծնվածների և մահացածների թվաքանակի տարբերությունը կազմել է 3227՝ նվազելով 1522-ով կամ 32 տոկոսով,
- ծնվածների թվաքանակը կազմել է 20437՝ նվազեկով շուրջ 1400-ով կամ 6,3 տոկոսով,
- մահացածների թվաքանակը կազմել է 17210՝ աճելով շուրջ 140-ով կամ 0,8 տոկոսով,
- ամուսնությունների թիվը կազմել է 8985՝ նվազելով 1420-ով կամ շուրջ 14 տոկոսով,
- ամուսնալուծությունների թիվը կազմել է 3179՝ աճելով ծուրջ 140-ով կամ շուրջ 5 տոկոսով,
- 0-1 տարեկան նորածինների մահերի դեպքերը կազմել են 147՝ աճելով 10-ով կամ շուրջ 7,5 տոկոսով,
- 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերը կազմել են 181՝ աճելով 16-ով կամ շուրջ 10 տոկոսով,
- ՀՀ քաղաքացիների արտագաղթը բնութագրող ցուցանիշը՝ ՀՀ-ից մեկնումների թիվը շուրջ 5210-ով գերազանցել է ՀՀ ժամանումների թվին։
Այս խիստ մտահոգիչ ժողովրդագրական միտումները բնութագրական են այս իշխանության կառավարման անցնող 7 տարիներին և հիմնականում հետևանքն են վարվող հակասոցիալական քաղաքականության:
Կարդացեք նաև
Այս քաղաքականության հետևանքով ըստ որի՝ սոցիալապես առավել խոցելի խմբերում գտնվող մեր բնակչության շուրջ 40 տոկոսի կյանքի որակը նվազել է, այդ թվում՝ կենսաթոշակառուներ, նպաստառուներ, աշխատող աղքատներ, աղքատներ և ծայրահեղ աղքատներ, ինչը հանգեցրել է նաև սոցիալական պատճառներով` ամուսնությունների թվի կտրուկ նվազման և ամուսնալուծությունների թվի աճի, մահացության, այդ թվում՝ մանկամահացության ցուցանիշների աճի, բնականաբար նաև՝ ծնվածների թվաքանակի նվազման ու արտագաղթը բնութագրող ցուցանիշի աճի։
Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ