Գյումրու Վարդանանց հրապարակում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված, հենց նոր տեղեկացանք, որ ոստիկանական նոր ուժեր են մտել քաղաքապետարան։
Բախման ժամանակ տուժել է պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Հավաքված մարդիկ անիծում են երկրի իշխանությանը` նման ձեռագրով քաղաքապետին ձերբակալելու համար։
«Ուզում ես ուժ կիրառե՞լ խաղաղ ցուցարարների նկատմամբ, ժողովրդավարական երկրում ոչ ժողովրդավարական ձևով խուժանի պես իշխանություն ես խլո՞ւմ»,- բացականչում են հավաքվածները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ