Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկինգ կդառնար, Արամ կդառնար, Պողոս առաքյալ կդառնար, թատերական բեմականացումների հեղինակ կդառնար, բայց Գյումրու համայնքի ղեկավար չէր կարող դառնալ. Կարեն Սարուխանյան

Հոկտեմբեր 20,2025 15:25

ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ախր այնքա՜ն պարզ էր այս ամենը, ախր այնքա՜ն հասկանալի էր, որ այս կլանը չի եկել Գյումրին զարգացնելու, քաղաքը կառավարելու համար, ախր Վարդանիկը Վիկինգ կդառնար, Արամ կդառնար, Պողոս առաքյալ կդառնար, թատերական բեմականացումների հեղինակ կդառնար, բայց Գյումրու համայնքի ղեկավար չէր կարող դառնալ, քանի որ այն բարքերը որոնցով առաջնորդվում է սույն անձը իր կլանի հետ` դեռևս 2018թ.-ին է մերժվել ՀՀ քաղաքացու կողմից, Գյումրեցու կողմից։

Ախր աբսուրդ էր, որ Գյումրեցի անչափահաս երեխան կարող էր պատահմամբ սրա զառանցանքներին ականատես լիներ, որ տղայի տղա լինելը պարզվելու է գաղութում, ախր աբսուրդ էր, որ Գյումրեցին սրա զառանցանքներին ականատես լիներ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է միութենական երկիր դառնա, ախր աբսուրդ էր, որ Գյումրեցին սրա մյուս զառանցանքներին պետք է ականատես լիներ…

Այ հիմա թող պարզվի, թե ձմերուկը կարմի՞ր էր արդյոք, Վիկի՞նգ էր, թե՞ սովորական թալանչի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031