Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովել անխափան ուսումնական գործընթաց, հաղորդում կներկայացվի իրավապահ մարմիններին. ԿԳՄՍՆ-ն՝ կրթական հաստատությունների տնօրեններին

Հոկտեմբեր 20,2025 16:28

«Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն», – ԿԳՄՍՆ-ն կրթական հաստատությունների տնօրեններին հորդորում է ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է ահազանգերի հիման վրա հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:

ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ նշված է.
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստացել է ահազանգեր, համաձայն որոնց` Գյումրու որոշ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը լիարժեք չի կազմակերպվել, երեխաներին ժամանակից շուտ տուն են ուղարկել՝ ծնողներին կամ անձնակազմին հորդորելով մասնակցել հանրահավաքի։

Նշված գործողությունները խախտում են երեխաների կրթության իրավունքը, ինչպես նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները, որոնցով սահմանվում են ուսումնական հաստատություններում կուսակցական, քաղաքական և կրոնական քարոզչության, ինչպես նաև քաղաքական միջոցառումների անցկացման արգելքները:

Տնօրեններն ու աշխատակիցները պետք է դրսևորեն քաղաքական զսպվածություն:

ԿԳՄՍ նախարարությունը նախազգուշացնում է բոլոր կրթական հաստատությունների տնօրեններին՝ ապահովել անխափան ուսումնական գործընթաց և նախատեսում է հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին` վերոնշյալ ահազանգերի հիման վրա»։

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանն ահազանգում է. «Գյումրու «Գոհար» մանկապարտեզն է: Աշխատակիցներին ստիպում են հավաքների մասնակցել: Բազմաթիվ այսպիսի ահազանգեր ունենք:

«Թոռնիկ Մանուշակ» մանկապարտեզը ևս փակ է:

«Լիլիթ» մանկապարտեզի դռները կողպած են` աշխատանքային օրով, աշխատանքային ժամին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031