Լրահոս
Օրվա լրահոսը

Սա իշխանության բոլոր ճյուղերը զավթելու և անկախ սահմանադրական ինստիտուտներ չունենալու արդյունք է. Նինա Կարապետյանց

Հոկտեմբեր 20,2025 17:01

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի ֆեյսբուքյան գրառումը

Երբ դու, լինելով իրավունքների և ազատությունների երաշխավոր, քո հակասահմանադրական, հակաիրավական, հակապետական խոսույթի/գրառումների համար մնում ես անպատիժ,
իսկ ՀՀ քաղաքացու վերաբերյալ քրեական հետապնդում է իրականացվում՝ ընդամենը իր բառապաշարով իր տեսակետը հայտնելու համար,

Երբ Երևանի քաղաքապետը, որ քո թիմակիցն է, անպատիժ է մնում «նաղդ», պետական, ասել է թե, մեր հարկերով ձևավորված պետական բյուջեից գումարներ մսխելու ԱՆԻՖ-ի գործով,
բայց ձերբակալվում է քո քաղաքական օպոնենտը՝ ենթադրյալ կաշառք վերցնելու համար,

Երբ իրավապահները կարողանում են կանխել մեկ հոգու կողմից նախապատրաստվող «մահափորձը» քո սրտի քաղաքական գործչի վերաբերյալ (ինչը շատ գովելի ա և կարևոր, անկախ անձի ով լինելուց),
բայց չեն կանխարգելում/արձագանքում/ կամ չտեսնելու են տալիս քո քաղաքական օպոնենտ, ընտրությունների ժամանակ շատ կարևոր համայնքի ընդդիմադիր ղեկավարի նախապատրաստվող սպանությունը,
սա ոչ ժողովրդավարության մասին է, ոչ իրավական պետություն լինելու մասին է, ոչ էլ, առավել ևս, արդարության մասին է․․․․

Սա իշխանության բոլոր ճյուղերը զավթելու և անկախ սահմանադրական ինստիտուտներ չունենալու արդյունք է։

Սա իշխանություն չի՝ սա ինքնապահպանվող մեքենա է, որը սնվում է վախից, անպատժելիությունից և ստից։

Կամ մենք մեզ համար կորոշենք, որ մերժում ենք ոչ միայն անձին, այլ այս այլանդակ համակարգը,
կամ հավերժ ապրելու ենք այս այլասերված միջավայրում․․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031