Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառք բառն օգտագործում են, որպեսզի ասեն՝ սա քաղաքականություն չէ»․ Վարդան Ղուկասյանի պաշտպան

Հոկտեմբեր 20,2025 17:18

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպամ Արամայիս Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց՝ այն, ինչ գրված է քրեական վարույթում, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին, նկարագրության մեջ այլ անձի է վերաբերում։

«Շատ տվյալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում՝ խոսքն այլ անձի մասին է, և քանի որ այլ անձ կա, և չեն կարողացել հասնել Վարդան Ղուկասյանին և հույս էլ չունեն, այս «մասկի շոուն» կազմակերպեցին», ասաց փաստաբանը։

Նա, շրջանառվող ձայնագրությանն անդրադառնալով, ասաց, որ ձայնագրության մեջ էլ կաշառքի մասին խոսք չկա։
«Ինչո՞ւ են կաշառք, կաշառք, որպեսզի ասեն՝ քաղաքականություն չէ սա, կաշառք է, էդ բառով են ուզում ընդամենը հեռացնել քաղաքականությունից։

«Ով որ վերցրել է կաշառքը, գնա, պատասխան տա», Վարդան Ղուկասյանի դիրքորոշումն էդ է, բայց ուրիշ մարդիկ եթե արել են, փետրվար ամսի ինչ-որ գործողություն բերել, կապել ու 6-7 ամիս անց սրացումների ֆոնին փորձել ճնշել Վարդան Ղուկասյանին, ես մի անգամ ասել եմ, որ օղակը սեղմվում է։ Էս օրվան Վարդան Ղուկասյանը սպասում էր», -ասաց Արամայիս Հայրապետյանը։

 

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031