Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշում է. «Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։
Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Չքննարկելով ձայնագրության իսկությունը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որը սակայն սպառիչ չէր ըստ արդյուքների, և շարունակվում են լրատվամիջոցների ու հազարավոր հավատացյալների հարցերն ուղղվել ինձ, որոնք համախմբելով ստացել եմ հետևյալ պատկերը.
– Եթե ստացել է, կա՞ արդյոք քննարկման և որոշումների մասին արձանագրություն, թե ոչ:
– Եվ եթե կա, ինչու՞ օրեր առաջ Տեղեկատվական համակարգը հղում չարեց այդ քննարկումներին և որոշումներին։
Կարդացեք նաև
Այժմ խնդրանքս է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որպեսզի, փոխանակ հետևելու և արձագանքներն ամբողջությամբ իմ վրա թողնելու, իրենք պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին` զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից։
Հիշեցնենք, որ իշխանական լրատվամիջոցներով նոր ձայնագրություն է շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ նա բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):


















































