Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։
Այն կառավարությունը, որն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն» այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:
Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին, որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները ինչպես տեսնում ենք նույնպես լսել են այդ հայտարարությունը։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն