Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Հոկտեմբեր 20,2025 21:35

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 20-ին Ժնեւում հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Դանիայի պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանական համագործակցության զարգացման թեմային` քննարկելով հայ-դանիական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին մանրամասներ է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացից:

Քննարկումներ են ծավալվել նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին` կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031