Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կարգին ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտված է. Ռոմանոս Պետրոսյան

Հոկտեմբեր 20,2025 21:55

«Օրենքի գերակայության եւ Պետական կարգի դեմ ցանկացած ընդվզման փորձ, որքան էլ որ այն քաղաքականացվի, տարատեսակ «իշխանատենչ» շրջանակների կողմից նենգափոխվի կամ սեփական քաղաքական օրակարգի շահերից մեկնաբանվի, եւ այդ ամենը նույնիսկ զուգորդվի Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր տաճարներից հնչող «հոգեցունց» զանգերի ղողանջներով՝ միեւնույնն է. պետք է արժանանա ՊԵՏՈՒԹՅԱՆ եւ պատկան կառույցների հատու հակազդեցությանն ու իրավակարգի ներգործությանը։

Հայաստանի Հանրապետությունն այլեւս վերականգնել է իր ներքին դիմակայունությունն ու պետական կարգին ուղղված ցանկացած ոտնձգություն դատապարտված է։

Հ.Գ. Գյումրիում «կոնսենսուս – 1» ձեւաչափի անփառունակ վախճանի ականատեսն ենք…»։

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031