Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդության քննարկումը կմեկնարկի ժամը 23-ին։ Այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են դատարանի շենքը։
Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ: Սակայն Վարդան Ղուկասյանի պաշտպանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Գյումրու քաղաքապետը հերքում է որեւէ մեկի հետ գումարի մասին խոսակցություն չի ունեցել։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ