Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը

Հոկտեմբեր 20,2025 22:40

Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտնել է, որ մի խումբ անձինք հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել վերջինիս և գողացել նրա հեռախոսը:

«Քիչ առաջ կազմակերպված խմբով հարձակվել են Արթուր Չախոյանի վրա՝ ծեծել նրան և գողացել հեռախոսը (ըստ Արթուրի՝ հարձակվող բանդան եղել են տարածքի սեփականատերերը) Արթուր Չախոյանը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանության կողմից ԶՐՈ արձագանք։ Դեպքի վայրում ոչ մի իրավապահ չի արձագանքում: Հիմա Արթուրը ստիպված ուղևորվում է ոստիկանություն»

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հայտնեցին, որ «ֆիզիկական ներգործության վերաբերյալ հաղորդում են ստացել, ոստիկանները մեկ անձի են ձերբակալել»:

«Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», – հայտնեց ՆԳՆ խոսնակը՝ առանց հստակեցնելու, թե ով է ձերբակալվածը:

Մեսրոպ Մանուկյանը պնդում է, որ  ծեծը կապված է Չախոյանի մի հրապարակման հետ, որտեղ նա պնդել էր, որ «թաղապետարանի քթի տակ՝ առանց շինարարական թույլտվության, ահռելի մեծ շուկա են կառուցում՝ մայթը քանդելով, և մայթը ոչ թե քանդողն է վերականգնում, այլ Երևանի քաղաքապետարանը՝ ժողովրդի վճարած հարկերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031