Լրահոս
Օրվա լրահոսը

Սթափվել, մի կողմ թողնել տարաձայնություններն ու համախմբվել․ Հայաստանի Ձախաթեւյան ուժի հայտարարությունը

Հոկտեմբեր 20,2025 23:05

«Կոչ ենք անում բոլորին հավաքվել հակակառուպցիոն դատարանի շենքի առաջ՝ պաշտպանելու Վարդան Ղուկասյանին։ Սթափվեք ու եկեք կանգնեք ժողովրդական ուժերի կողքին»,-քիչ առաջ լրագրողների ճեպազրույցում նշեցին Ձախաթեւյան ուժի կուսակցությունները։

Ձախաթեւյան ուժի մեջ են Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արթուր Ֆարմանյանը, սոցիալիստական կուսակցության առաջնորդ Արթուր Գիշյանը։

«Սոցիալիստներն ու կոմունիստները եկել են պայքարելու ժողովրդավարության համար։ Եկեք կանգնենք լեգիտիմ ընտրված քաղաքապետի կողքին»,-ասաց Ա․ Ֆարմանյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդության քննարկումը կմեկնարկի ժամը 23-ին։

«Կապիտալիստական համակարգի իշխանություններին դուր չի գալիս մեր հաղթանակը, մեր գործն արդար է։ Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիրներին հավաքվել այստեղ, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները»,-նշեց Արթուր Գիշյանը։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ: Սակայն Վարդան Ղուկասյանի պաշտպանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Գյումրու քաղաքապետը հերքում է որեւէ մեկի հետ գումարի մասին խոսակցություն չի ունեցել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031