Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում». Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 20,2025 23:45

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրավապահ համակարգից է եղել, որով փորձել են ցույց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» և «հիմնավորել» ձայնագրության ճշգրտությունը:

Նախ այս համակարգի նկատմամբ որևէ վստահություն չկա` հաշվի առնելով կեղծիքների այն մեծ մասշտաբները, որոնք արտահայտվել են գործող ռեժիմի կողմից:

Երկրորդ, եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում, երբ ակնհայտորեն ծանր հանցագործության արտահայտված ռիսկեր կար:

Սրանք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում. տակները չոր լինի, սեփական անվտանգությունը ապահոված, իսկ թե հանրային շահն ի՞նչ է պահանջում կամ օրենքով նախատեսված ի՞նչ պարտավորություններ ունեն, հեչ իրենց հետաքրքիր չի:

ՀԳ. Ինձ հուշեցին, որ արտահոսքերից բացի նաև Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն են ֆիքսել, որ տարբեր օրերի օդում դրոններ են եղել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031