Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

Հոկտեմբեր 21,2025 10:08

2022 թվականի հունիսի 28-ին Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը:

Մասնավորապես, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվեն հետևյալ գույքերը՝

  • Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Մաշտոցի փողոցում գտնվող տարածքը.
  • Վաղարշապատ համայնքի Ալավերդյան փողոցում գտնվող բնակելի տունը.
  • Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գտնվող կիսակառույց բնակելի տունը.
  • Վաղարշապատ համայնքի Սպարապետ Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող բնակելի տունը.
  • Վաղարշապատ համայնքի Անդրանիկ թաղամասում գտնվող բնակելի տունը.
  • Վաղարշապատ համայնքի Չարենց 1-ին թաղամասում գտնվող բնակելի տունը.
  • Վաղարշապատ համայնքի Ա.Մանուկյան թաղամասում գտնվող կիսակառույց բնակելի տունը.
  • Արմավիրի մարզի Արշալույս բնակավայրի 17 փողոցում գտնվող հողամասը.
  • Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող հասարակական կառուցապատման հողամասը.
  • MAYBACH մակնիշի ավտոմեքենան.
  • TOYOTA LC 200 4.0 մակնիշի ավտոմեքենան, GAZ 22 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24 մակնիշի ավտոմեքենան, GAZ 24-02 մակնիշի ավտոմեքենան և MOSKVICH 407 մակնիշի ավտոմեքենան.
  • Գինու, կոնյակի գործարանին տրված 254 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը.
  • Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 33 միլիոն դրամի փոխառության պահանջի իրավունքը.
  • Երկու բանկերում առկա շուրջ 9 հազար ԱՄՆ դոլարի ավանդը.
  • Բաց բաժնետիրական ընկերությանը տրված 14 միլիոն 592 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը.
  • Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանին տրված 4 միլիոն 777 հազար դրամի փոխառության պահանջի իրավունքը.
  • Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 15,9456% բաժնեմասը.
  • Բանկում առկա 14 միլիոն 715 հազար դրամի և 300 ԱՄՆ դոլարի ավանդները.
  • 224 հազար դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս.
  • 14 միլիոն 654 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Հայցադիմումի մերժված մասով Գլխավոր դատախազությունը կներկայացնի վերաքննիչ բողոք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031