ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՀԱՆՁՆՎԵՑ ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻ՝ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեր համաձայնությունն ենք հայտնում հրապարակավ հնչած այն գնահատականին, որ Սահմանադրական փոփոխությունների գաղափարը շահարկելով, այդ թվում՝ 7 անգամ ստանալով և չքննարկելով այդ ոլորտի վերաբերյալ տարբեր կուսակցությունների առանձին և միասնաբար ուղարկված հանրագիր առաջարկները, ՀՀ կառավարությունը փաստացի վեր է ածվել կոռուպցիոն հանցախմբի՝ կոպտորեն խախտելով Կուսակցութունների մասին սահմանադրական օրենքի (ԿՄՍՕ) 21-րդ հոդվածի պահանջը՝ կուսակցություններից ստացված հանրագրերի քննարկման առնչությամբ։
«Կուսակցություների համար երաշխավորում է ընդդիմադիր գործունեություն իրականացնելու ազատությունը»։
Կարդացեք նաև
Չկատարելով օրենքի այս պահանջը, իշխանությունները ոտնձգություն են կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական պետություն լինելու ՀՀ Սահմանադրության անփոփոխելի դրույթի նկատմամբ։
Այսպիսով, չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը և իր վարչակարգի ներկայացուցիչները բազմիցս խախտել են ԿՄՍՕ-ն և Հանրագրերի մասին ՀՀ օրենքը։ Այս ամենն ուղեկցվել է պետությանը պատճառած խոշոր չափերի նյութական վնասներով. չկատարած աշխատանքների համար միայն մասնագիտական հանձնաժողովի անդամները 5 տարվա ընթացքում ստացել են ավելի քան 200 մլն դրամի աշխատավարձ։ ՀՀ քրեական օրենսգրքում նման հանցանքը կոչվում է «ապօրինի վարձատրություն», որը վերաբերելի է և’ այն հատկացնողին, և’ ստացողին։
Այսպիսով՝ չարաշահելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն միանձնյա խախտել է օրենքները, այլև առերևույթ ստեղծել է կոռուպցիոն հանցախումբ, որն իր հանցավոր նպատակներին հետամուտ լինելուց բացի հայ ժողովրդին զրկել է զանցառուների և հանցավոր տարրերի առջև սահման դնող Սահմանադրություն ունենալու հնարավորությունից։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝
Մենք կանենք հնարավորինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երկրի տերը դարձնելու և օրենքի իշխանություն հաստատելու համար։
Ստորագրություններ