«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
100-ավոր վարորդներ ՌԴ օրենքի փոփոխության հետևանքով չեն կարողանում մուտք գործել այդ երկիր ու բեռները տեղ հասցնել, իսկ ՔՊ-ն պատգամավորներով ու Էկոնոմիկայի նախարարով, խնդրի լուծումը գտնելու, ՌԴ-ի հետ բանակցելու փոխարեն, Ֆեյսբուքում հրճվում է Գյումրու քաղաքապետի ձերբակալության թեմայով։
Սա է այս իշխանության դեմքը. իրենց վերապահված աշխատանքից գլուխ չհանող մարդկանց մի բան է մնում՝ անել այն, ինչ լավ աշխատում է, փորձված է՝ գեներացնել հասարակությունում ատելություն «նախկինների» նկատմամբ, որ իրենց այդ ֆոնին փառք տան։
Խնդիրն այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք՝ համաձայն որի, ուղևորափոխադրողներն ու բեռնափոխադրողները ՌԴ-ում կարող են մնալ օրացուցային տարվա ընթացքում 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Շուրջ 1 ամիս է՝ բավականին լուրջ հսկողություն է ՌԴ տարածքում, քանի որ խախտումների վերացման համար տրված ժամկետը լրացել է, տասնյակից ավելի բեռնափոխադրողների արգելվել է ՌԴ մուտք գործել 5 տարի ժամկետով՝ թույլատրելի օրերի քանակը գերազանցելու համար։
Երեկ ու այսօր ինձ դիմել են այս պահին սահմանին կանգնած վարորդներ։
Կարդացեք նաև
Մարդիկ ակնկալում են, որ Ղազախստանի օրինակով, Հայաստանն էլ բանակցի ՌԴ-ի հետ, որպեսզի մեղմացնող կարգավորումներ ընդունվեն հայաստանյան վարորդների համար։
Այս պահին կանգնած է արտահանման հիմնական ուղղությունը, տնտեսությունը, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Ըստ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության տնտեսագիտական վերլուծության` խցանումներն իրենց հերթին կարող են ազդել ներմուծման վրա, ինչը կարող է հանգեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի և գների աճի: Այս ամենն էլ, բնականաբար, հարվածելու է մարդկանց գրպանին:
Աշխատել չգիտեք, պետք է հեռանաք, որ գան մարդիկ, որոնք կարող են գործ անել ատելություն սփռելու փոխարեն` հանուն երկրի, ոչ թե հանուն սեփական իշխանության։