Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության» հուշարձանի վերականգնման նոր նախագիծ պատվիրել. հայտարարություն

Հոկտեմբեր 21,2025 13:06

Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամճարտարապետների հայտարարությունը

Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի թիվ 1616 Ն որոշման հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան։

Մենք, ճարտարապետներս, մեր խորը մասնագիտական մտահոգությունն ենք հայտնում կապված «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ընթացիկ վերականգնման աշխատանքների հետ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում է հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը և կորում հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։

Մենք դիմում ենք, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

  • Անհապաղ դադարեցնել «Հայոց ցեղասպանության» հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, ստեղծել նոր մասնագիտական խումբ՝ ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն շինարարության և վերակառուցման ոլորտների փորձառու մասնագետների։
  • Իրականացնել հուշարձանի համապարփակ գիտական հետազոտություն՝ ներառյալ ֆոտոմետրիկ, ուլտրաձայնային, նյութաբանական, երկրաբանական, գեոֆիզիկական և այլ ուսումնասիրություններ։
  • Հիդրոմեկուսացման և ջրահեռացման (դրենաժային) նախագծերը գնահատել թերի, որոնց նորաստեղծ խմբի կողմից անհապաղ կտրվի նոր լուծումներ։
  • Պատվիրել նոր նախագիծ՝ «Հայոց ցեղասպանության» հուշարձանի վերականգնման համար, որը կներառի լուծումներ արդեն իսկ վնասված երեք մույթերի վերականգնման ուղղությամբ, և առանձին նախագիծ՝ պահպանված պատմական ինը մույթերի համար։

Մինչ հետազոտական աշխատանքների իրականացումը և նոր նախագծի մշակումը՝ հուշարձանի պահպանման նպատակով անհրաժեշտ է իրականացնել ժամանակավոր կոնսերվացիա՝ այն անձրևից և ձյունից պաշտպանելու նպատակով։

Հայաստանի ճարտարապետների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031