Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ եթե թիվը 30 հազար լինի, մեզ չի անհանգստացնում»․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Մեր ձեւով»-ի հանրահավաքի մասին

Հոկտեմբեր 21,2025 13:10

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլի հրապարակմանը, որ «Մեր ձեւով» շարժման վերջին հանրահավաքը հիստերիայի մեջ է գցել իշխանությանը։ «Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է»,- ասաց Ռուբինյանը։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ պետք է իրենց անհանգստացնի ինչ-որ մեկի հանրահավաքը։ «Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք, եւ, ի տարբերություն այլ տարիների, այդ հանրահավաքի ժամանակ դիմակավորված ուժայինները չեն գալիս ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին»,- ասաց նա։

Հարցին, թե հանրահավաքի 30 հազար մասնակիցների թիվն իրենց չի՞ անհանգստացնում, Ռուբինյանը պատասխանեց․ «Ոչ, 7500 թիվն ինձ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի հարգված կազմակերպությունների։ Բայց ասեմ ձեզ՝ նույնիսկ եթե 30 հազար լինի, չէ, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձեւավորվում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի, կընտրի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, եթե «Մեր ձեւով» շարժումը չի անհանգստացնում իշխանություններին, ինչո՞ւ մեկ արտահայտության համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց, Ռուբեն Ռուբինյանը նման պատասխան տվեց․ «Բայց ո՞վ ասաց, որ Սամվել Կարապետյանը մեկ բառի համար է ձերբակալվել։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է, որ դուք պնդում եք անում, որ անմեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանազավթման հոդվածով, որովհետեւ իրավապահ մարմինները եւ դատարանը համարել են, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքն իրական է»։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031