Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները

Հոկտեմբեր 21,2025 13:39

«Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները», – ինչպես հայտնում է ՌԻԱ-ն՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիմանը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի բեռն էր դեպի Հայաստան», – ասել է Ալիևը:

Միջին միջանցք. Ալիևը և Տոկաևը քննարկել են Ռուսաստանը շրջանցող նախագիծը

Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները քննարկել են Չինաստանից Կովկասով և Թուրքիայով դեպի Եվրամիություն (ԵՄ) Միջին միջանցքը և դրա հետագա զարգացումը,
հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Տրանսպորտային միջանցքը նախատեսված է Չինաստանից Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով Եվրոպա ապրանքներ հնարավորինս արագ տեղափոխելու համար։ Այն օգտագործում է երկաթուղային և լաստանավային երթուղիներ։

Երթուղին շրջանցում է Ռուսաստանը։

Տոկաևին և Ալիևին տեղեկացվել է, որ միջանցքը զարգանում է Չինաստանից Ադրբեջան բեռնափոխադրումների ավելացման միջոցով։ Նախագահներին ներկայացված ծրագրի համաձայն՝ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումները կեռապատկվեն մինչև 2030 թվականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031