Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են մտածում Մայրավանքում Արամ Ա-ի՝ վարչապետին ուղղված ջերմ ողջույնների վերաբերյալ

Հոկտեմբեր 21,2025 13:26

Aravot.am- ը Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական համակարգի տնօրեն Հայր Հովակիմ Փանջարջյանից հետաքրքրվեց՝ Հայաստանի գործող իշխանությունների օրոք սրբազաններ են բանտում գտնվում, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավ է գնում, բայց այդ ֆոնին Արամ Ա կաթողիկոսը հատուկ ուշադրության է արժանացնում ՀՀ վարչապետին, ինչը միանշանակ չի ընդունվել հայ հանրության կողմից, ինչքանո՞վ է համատեղելի ներկա իրավիճակը եւ Արամ Ա-ի ջերմ ողջույններն ու օրհնությունը ՀՀ վարչապետին:

«Ի հարկին Մայրավանքը հրապարակային մեկնաբանություն կկատարի»,-ընդամենը պատասխանեց Հայր Սուրբը:

Հիշեցնենք,որ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին էր փոխանցել նաեւ Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։

Ավելի վաղ ՀՅԴ բյուրոն էր հայտարարություն տարածել, որտեղ մասնավորապես նշել էր, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների ու հալածանքների ֆոնին անթույլատրելի են համարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ի հատուկ ուշադրությունը ՀՀ վարչապետին, որն այդ ամենի հեղինակն է: Նաեւ նշված էր, որ Հայաստանում տեղի ունեցողը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հավատավոր ողջ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և այն երբեք չի կարելի դիտարկել որպես եկեղեցու և պետության միջև հակամարտություն։

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ 22.02.2019 թ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031