Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Երեկ տեղեկություն ստացանք փաստաբանի նկատմամբ իրականացրած հերթական ոչ իրավաչափ գործողության մասին:
Համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:
Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ:
Կարդացեք նաև
Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից:
Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:
Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:
Պետք է արձանագրել, որ վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է:
Իրավապահ մարմիններից պահանջում եմ դադարեցնել նման գործելաոճը:
Միաժամանակ, սույնով հրավիրում եմ պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ: