Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ բռնաճնշումները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են»

Հոկտեմբեր 21,2025 14:41

Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։

Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան:

Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։
Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար:
«Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է,
Իրավունքդ բազում խորությունների նման:(Սաղմոս 35.7):

Արագածոտնի թեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031