Լրահոս
Օրվա լրահոսը

Այնթապի կամրջի մոտակայքում վթարի հետևանքով կա զոհ և տուժածներ

Հոկտեմբեր 21,2025 15:34

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այնթապի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ford» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել․ վարորդը մահացել է:

Երկու ուղևոր ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով․ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

ՀՀ Ներքին գործերի նախարարություն,
փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031