Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում էիք համոզել, թե Ադրբեջանը մեզ ճանապարհ չի տվել, թե տարանցում չկա և միայն մենք ենք Մեղրիով միջանցք տալու ազերիներին։ Հիմա ի՞նչ կասեք. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 21,2025 16:55

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ադրբեջանը վերացրել է Հայաստան եկող բեռների տարանցման արգելքը։ Առաջին տարանցման օրինակը եղել է ղազախական հացահատիկի տեղափոխումը դեպի Հայաստան». Իլհամ Ալիև…

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կողմնակից ընդդիմադիրներ, օգոստոսի 8-ից առ այսօր բոլոր հնարավոր միջոցներով փորձում էիք մեր հանրությանը համոզել, թե Վաշինգտոնյան համաձայնությունը մեր հաշվին և մեր դեմ է, թե Ադրբեջանը մեզ ճանապարհ չի տվել, թե իրականում տարանցում չկա և միայն մենք ենք Մեղրիով միջանցք տալու ազերիներին։

Հիմա ի՞նչ կասեք։ Չե՞ք ուզում մեր հանրությունից ներողություն խնդրել կամ ընդունել, որ, ինչպես միշտ՝ սխալվել եք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ինչո՞ւ հենց հիմա:
    Ալիևը դրսից, դուք ներսից ընտրակաշառք եք տալիս:
    Ընտրակաշառք`
    Ահա ընտրակաշառքի փայլուն օրինակ. ‘Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ և որոշել ենք, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026 թվականի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026 թվականի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի’, – նշեց վարչապետը:

  2. Եվրոպան այսքան խիստ է.
    ‘Nicolas Sarkozy enters prison to begin five-year sentence over criminal conspiracy’
    Ժպտադեմ պատրաստվեք, գալիս է.
    ‘Nicol Pashinyan enters prison to begin life sentence over criminal conspiracy’

  3. Anonymous says:

    Զպտադեմ կարդացեք հանրության հետ վարվելու Ձեր նմուշներից`

    ‘…մարդը սնունդ չի ստացել, մարդը չունի իր հագուստը, այսինքն՝ այս պայմաններում, եղանակը երեկվանից փոխվեց, նվազել է ջերմաստիճանը։ Մարդը չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորությունից, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում, եթե ես հասցրել եմ լվացվել, շոր փոխել և այլն, էդ մարդը դրանից էլ է զրկված եղել։’
    ‘…քաղաքապետն ունի առողջական որոշակի խնդիրներ, մահափորձից հետո բարդ վիրահատություն է տարել, ունի շաքարային դիաբետ, 24 ժամ է անցել նրա վրա հարձակումից, ձերբակալումից, դատարան տեղափոխելուց, սակայն նրան ոչ սնունդ են տրամադրել, ոչ էլ թույլատրում են հագուստ փոխանցել:’

    Իհարկե կռահեցիք ում մասին է խոսքը:

  4. Արամ Ա Վեհափառ Հայրենի՛քն է մնայունը, այս վարչախումբը գնայունն է`
    «Յստակ ըլլալու է բոլորիս, թէ՝

    – Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացողին եւ հայոց պատմութիւնը Հայաստանի պատմութեան վերածողին:

    – Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ Արցախն ու հայրենի հողերը թշնամիին ծախողին եւ 5000 լուսաւոր տղոց գերեզման ուղարկողին:

    – Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիրը ստորագրողին եւ դարաւոր թշնամիին ձեռքը սեղմողին:

    – Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին:

    «Մենք միասնակամ ենք այս իշխանութեան արարքները դատապարտելու աշխատանքին մէջ՝ առանց բացառութիւններու։ Բոլորս կը գիտակցինք, որ այս վարչախումբին հետ իւրաքանչիւր արարք եւ արտայայտութիւն, որքան ալ շինարար ու բարեացակամ միտումով ըլլան, սխալ ու վտանգաւոր մեկնաբանութիւններու տեղի կրնան տալ եւ առ այդ ըլլալու ենք զգօն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031