Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազության առաջնահերթություններից մեկը Հայաստանից հափշտակված գույքի, ակտիվների վերադարձն է. Աննա Վարդապետյան

Հոկտեմբեր 21,2025 17:29

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է Տաջիկստանի Հանրապետությունում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստին:

Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման արդի հարցերին՝ այդ համատեքստում ներկայացնելով հայկական փորձն ու գրանցած արդյունքները:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, ի թիվս այլնի, կնքվել է հաշտության 9 համաձայնություն. արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք: «Քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության շրջանակում մեզ հաջողվել է մի շարք պետություններում հայտնաբերել հանցավոր ճանապարհով ստացված ակտիվներ, որոնք ներկայումս սառեցված են»,- հավելել է ՀՀ գլխավոր դատախազը և, եզրափակելով խոսքը, նշել, որ այս գործընթացը Դատախազության առաջնահերթություններից է՝ միտված ինչպես հանցագործությունների կանխարգելմանը, այնպես էլ դրանց հետևանքով պետությանն ու համայնքներին պատճառված վնասի հատուցմանը, այդ թվում՝ Հայաստանից հափշտակված գույքերի և ակտիվների վերադարձին։

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները: Զեկույցները վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, անչափահասների իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031