Լրահոս
Օրվա լրահոսը

«Դասարանական ընկերություն» տոնական միջոցառումը համախմբեց երեխաներին, մանկավարժներին և խմբավարներին

Հոկտեմբեր 21,2025 20:30

Ս.թ. հոկտեմբերի 19-ին Երևանում՝ Մոսկվայի տանը, տեղի ունեցավ «Դասարանական բարեկամություն» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր «Եվրասիա-Հայաստան» հասարակական միավորման կողմից։

Միջոցառման նպատակն էր խթանել միջտարածաշրջանային կապերը, աջակցել մանկական ճամբարային շարժմանը և արժևորել մանկավարժների ու խմբավարների ներդրումը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում։

Ծրագրի շրջանակում մասնակիցները՝ դպրոցականներ, մանկավարժներ և ուղեկցողներ, կիսվեցին իրենց հիշողություններով՝ կապված «Օրլյոնոկ», «Արտեկ», «Նաստավնիկ», «Ծովային աստղ» ճամբարներում անցկացրած ամառային հանգստի հետ։

Հնչեցին թեմատիկ երգեր, ներկայացվեցին ստեղծագործական համարներ, որոնք վերարտադրում էին ճամբարային կյանքի մթնոլորտը։ Միջոցառումը անցավ ջերմ և կազմակերպված միջավայրում՝ լիովին համապատասխանելով հայտարարված նպատակներին։

Հատուկ ուշադրություն դարձվեց այն մանկավարժներին և խմբավարներին, ովքեր ամառվա ընթացքում ուղեկցել էին երեխաներին։ Կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին նրանց՝ մասնագիտական նվիրվածության, համբերության և այն միջավայրի ձևավորման համար, որը նպաստում է բարեկամության, փոխըմբռնման և քաղաքացիական ակտիվության զարգացմանը։

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ որպես ճանաչման խորհրդանիշ և հիշեցում այն կարևոր ուղու մասին, որը սկսվում է փոքր քայլերից՝ անձնական աճի և հասարակական պատասխանատվության ճանապարհին։

«Եվրասիա» ԻՀԿ-ն՝ միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն է, որը մասնավոր միջոցներով իրականացնում է հումանիտար նախագծեր՝ ուղղված ավանդական արժեքների պահպանմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ն աջակցում է սոցիալապես կարևոր նախաձեռնություններին, հնարավորություն է տալիս տարբեր մշակույթների մարդկանց շփվել միմյանց հետ, զարգացնում է կրթության, բժշկության, երիտասարդական փոխանակման ոլորտներում նախագծեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031