Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Մարդասիրության եւ արդարության սկզբունքները բացարձակ են

Հոկտեմբեր 22,2025 10:00

Ես մի կողմ եմ թողնում այն ցինիկներին, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, բայց փրփուրը բերանին փորձում են ապացուցել, որ իշխանության բոլոր լուրջ ընդդիմախոսները կա՛մ պետության ու ինքնիշխանության թշնամիներն են, կա՛մ կաշառակեր են, կա՛մ էլ կատարել են ինչ-որ այլ հանցագործություն, որի համար պետք է փտեն բանտերում: Նման ցինիկներ կան պատգամավորների, հ/կ-ականների, «իրավապաշտպանների» եւ «քաղաքագետների» մեջ: Անձնական շահագրգռվածությունն այստեղ ակնհայտ է:

Բայց կան սովորական, շարքային քաղաքացիներ, որոնք անկեղծորեն հրճվում են քաղաքական հետապնդումներով, ոստիկանների կողմից իրականացվող բռնություններով: Չնայած 10 տարի առաջ նման դրսեւորումները նրանց նույնքան անկեղծորեն վրդովեցնում էին: Ի՞նչ է պատահել մարդկանց հետ՝ փոխվե՞լ են, ավելի դաժան եւ անհանդուրժո՞ղ են դարձել 10 տարում: Գուցե կարծում են, որ մարդասիրության, արդարության կամ ժողովրդավարության սկզբունքները որոշ դեպքերում կիրառելի են, որոշ դեպքերում՝ ոչ: Հավանաբար, երկուսն էլ առկա է, իսկ ավելի ճիշտ՝ երկրորդն առաջինի հետեւանք է:

Պետք է մարդկանց համոզել, որ այդ սկզբունքները բացարձակ են, համընդհանուր են, ունիվերսալ: Հակառակ դեպքում հասարակության պառակտումը երբեք հնարավոր չի լինի հարթել: Մարդկանց սրտերն այնքան են չարացել, որ ոչ միայն ձերբակալությունը, այլեւ նույնիսկ մահը (ինչպես Տիգրան Քյոսայանի դեպքում էր) հրճվանք է առաջացնում: Նրանք իրենց փաստացի ուրախությունն են հայտնում նաեւ, որ Բաքվում խոշտանգում են մեր հայրենակիցներին: Քանի՞ սերունդ է պետք, որ այդ աստիճանի ատելությունը հաղթահարվի:

Իհարկե, ազդակները գալիս են իշխանությունից: Հայտնի է, որ շները, երբ կրծում են իրենց բաժին հասած ոսկորը, պատրաստ են հաչալ նույնիսկ պատահական անցորդի վրա՝ բնազդաբար վախենալով, որ այդ ոսկորն իրենցից կխլեն: Էլ չգիտեն, որ վաղը կլինեն ուրիշ շներ եւ ուրիշ ոսկորներ:

…Երբ Փաշինյանը հեռանա իշխանությունից, ու այսօրվա «ներկաները» սկսեն հետապնդվել (ենթադրում եմ, ավելի դաժան, քան այսօրվա «նախկինները»), ՔՊ-ի համար կուրծք ծեծողների մեծ մասը կվերանա ասպարեզից (նախորդ փորձը դա՛ է ցույց տալիս): Կռահո՞ւմ եք, թե ով է նրանց պաշտպանելու:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Հուսով եմ, որ ոչ ոք, այդ թվում՝ Դուք, հարգելի Արամ։ Եթե այսքանից հետո էլ գտնվի նման մարդ, ով մարդասիրության քողի տակ կփորձի պաշտպանել ներկայիս իշխանություններին, ապա այդ մարդուն առաջինը հաջորդ իշխանությունները պետք է ձերբակալեն որպես էքստրեմիստ։ Ոչ ոք տեռորիստներին, զանգվածային մարդասպաններին ու մանկապիղծներին չի պաշտպանում։ Արդարադատություն պետք է լինի

  2. Արդարադատության օրը գալու է: Սակայն գեր կարևոր է պատրաստ դիմավորել այդ պահը, ժամը, օրը: Մենք, հայերս, տրվում ենք հույզերին ու դրանով պարալիզում մեր իսկապես հզոր միտքը:
    Հարցեր.
    Կա՞ն յուրաքանչյուր աղետի պատվիրատուին, կատարողին մեղադրանքի ձևակերպումները անխուսափելի դատավարության համար:
    Կա՞ն հայ մասնագետներ (սփյուռքում, կարծում եմ) ով հանձն կառնեն տանել այդ բարդ դատավարությունը (հայը ընդդեմ հայի) իսկապես միջազգային նորմերով:
    Այս ‘լոջիստիկ’ հարցերը պետք է լուծել հիմա` թուրք-ազրբջնկան ու ռուսական արձագանքներից երևում է, որ համոզված չեն նիկոլի վերարտադրվելում: Շտապ-շտապ ֆեյկ պատառներ են գցում, որ նիկոլը ինքնա-էյֆորիայով վարակի, հիպնոզացնի մարդկանց: Այ սա կարեկի է
    ու պետք է բացատրել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031