Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր

Հոկտեմբեր 22,2025 10:11

Ֆասթ բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր առանց տարեկան սպասարկման վճարի։

Visa Gold ԱկնՔարտի յուրահատուկ դիզայնը ոչ միայն ընդգծում է քարտապանի անհատականությունը, այլև տրամադրում է մի շարք առավելություններ՝ կինոթատրոնի տոմսերի զեղչեր, քեշբեքի հնարավորություն, ինչպես նաև հայտնի առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։

Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ձեռք բերել KinoPark-ի տոմսերը 15% զեղչով Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով։ Ճանապարհորդելիս Booking.com կայքով ամրագրումներ կատարելու դեպքում Visa Gold-ի քարտապանները կստանան մինչև 7% քեշբեք։ Հավելենք նաև, որ ԱկնՔարտի առաջարկները և զեղչերը տարբեր բրենդների կողմից մշտապես թարմացվում են։

Ի դեպ, Visa Gold ԱկնՔարտը լայն հնարավորություններ է ընձեռում նաև առցանց կրթական միջազգային հարթակներում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասընթացներ ձեռք բերել շահավետ պայմաններով։ Այդ առաջարկներին և ակցիաներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Visa Gold ԱկնՔարտը գործում է 4 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։ ԱկնՔարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով։ Ինչպես Ֆասթ բանկի բոլոր հաշիվները, այնպես էլ ուսանողների համար առաջարկվող Visa Gold ԱկնՔարտը խնայողական է՝ դրական մնացորդի վրա տարեկան մինչև 5% տոկոսադրույքով։

Ուսանողները կարող են ԱկնՔարտը պատվիրել Ֆասթ բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերից։ Ուսանողներին անհրաժեշտ է մոտենալ Բանկ իրենց ուսանողական քարտերով։ Քարտի առաքումը Երևանի տարածքում անվճար է։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031