«Երեկ պարզ դարձավ, որ վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն պիտի ներկրվի Հայաստան։ Երեկվանից կարդում եմ ընդդիմադիրների արձագանքները և զարմանում՝ ոնց որ վատ բան է տեղի ունեցել»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա հորդորեց ընդդիմադիր գործընկերներին գալ և ուղիղ՝ առանց մանևրելու ասել՝ տեղի ունեցածը ՀՀ-ի համար դրակա՞ն զարգացում է, թե՝ ոչ։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ, շարունակելով, ասաց․ «Հիշում եմ, որ երբ նախաստորագրվեց խաղաղության հռչակագիրը, ընդդիմության գլխավոր քննադատությունն այն էր, որ միակողմանի զիջում է, Ադրբեջանը հնարավորություն է ստանալու ՀՀ-ի տարածքով տրանզիտ իրականացնել, իսկ ՀՀ-ն ստանալու է ոչինչ։ Հիմա հարց եմ տալիս՝ միակողմանի զիջելը արտահայտվում է նենց, որ առաջինը Ղազախստանից կարողանում ենք ցորե՞ն ներկրել։ Վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Տեղի ունենալիքն իրապես հեղափոխական բան է»։
Կարդացեք նաև
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ