«Հրապարակի» զրուցակիցն «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն է:
– Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր իրատեսական են համարում միայն 2026 թվականի ընտրություններն ու այդ ժամանակ իշխանափոխության հասնելը: Ի՞նչ վերադասավորումների սպասել:
– Իմպիչմենտի գործընթացի արդյունավետության մթնոլորտ չկա, այն ուղղակի որոշ ուժերի համար քաղաքական զբաղմունք է՝ ոչ ավելին։ Նման գործընթացի համար պետք է լինի հանրային մեծ աջակցություն, որին միայն պետք է հետեւի իրավական գործընթացը։ Ցավոք, այս պահին իրատեսական չէ գեներացնել հանրային այնպիսի ճնշում, որը կբերի իշխանափոխության։ Հետեւաբար, հաշվի առնելով նաեւ ժամանակը, քաղաքական գործընթացները գնում են դեպի խորհրդարանական ընտրություններ, որն էլ իշխանափոխության ամենառեալ շանսն է։
– Երկու նախկին նախագահների թիմերն անցել են ակնհայտ «փոխհրաձգության», «Մեր ձեւով» շարժումը հայտարարում է նրանցից եւ ոչ մեկի հետ չհամագործակցելու մասին՝ նախընտրական եւ ընտրական գործընթացի համատեքստում: Այս՝ նախկին ու ներկա, սեւ ու սպիտակ հակադրումներն ի՞նչ նոր իրողություն կարող են գեներացնել:
Կարդացեք նաև
– Մենք շարունակում ենք մեր ճանապարհը՝ աշխատելով ժողովրդի հետ։ Վստահ եմ, որ ժողովուրդը լավ գիտի, թե քաղաքական դաշտում ով ով է, ով ինչ է արել, ինչպես է երկիրը կառավարել երկար տարիներ, եւ, ըստ այդմ, ճշմարտությունն իր արտահայտումն է ստանալու քաղաքացու քվեի տեսքով ՝ ամենքին տալով արժանի կարգավիճակ։
Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: