«Ասում են՝ տեսեք՝ Ադրբեջանով գալիս է ցորենը։ Շատերը փոքր են եղել, չեն հիշի, որ ժամանակին Թուրքիայով սիրիական ցորենը եկել է Հայաստան, բայց դա չի խանգարել, որ 1993-ին Թուրքիան փակի օդային սահմանը և այլն»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ արձագանքելով ՔՊ-ականների ոգևորությանը՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Այնուհետև վրդովվեց, որ այս մասին ոչ թե ՀՀ-ից ենք իմացել, այլ Ադրբեջանի նախագահից․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարն՝ ո՞վ է՝ Իլհամ Ալիևը, թե՝ Գևորգ Պապոյանը։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Կոկաևի հետ հանդիպումից հետո ասում է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է ՀՀ, որից հետո Գևորգը Պապոյան կրկնում է Ալիևին։ Ինչի՞ պիտի ՀՀ-ից չիմանայինք։ Առաջին պահին տպավորություն է, որ երկաթուղով ցորենը գալու, մտնելու է Իջևան, բայց չէ, էլի գալու, հասնելու է Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան։ Էդ դիվերսիֆիկացիան որ ասում եք՝ դիվերսիֆիկացիայով ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից, ՌԴ-ից, բայց էլի գալու էր, մտներ Վրաստան, Վրաստանով՝ ՀՀ։ Արդեն տևական ժամանակ ՀՀ օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Փոխադարձության սկզբունքը ո՞րն է։ Ես պատրաստ եմ՝ մեկդ, եթե հոդաբաշխ, ոչ թե սմս-ով ստացած նախադասությամբ ինձ բացատրի, թե այդ ձևակերպումը երբ ու ոնց է եղել, ում կողմից, ես պատրաստ եմ ցանկացած ձեր պահանջը կատարել։ Ոչ մեկդ էլ չգիտեք»։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ