«Ակնհայտ է, որ ՔՊ-ականներն առավոտյան բարձր վիտամինացված նախաճաշ են կերել և որոշել հերթական անգամ իրենց ձախողված քաղաքականության համար հարձակում գործել ընդդիմության դեմ։ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման հետևանքով մեր ցորենի մատակարարման 20 տոկոսը կորցրինք, հիմա դրսից փորձում են ինչ-որ բան մուրալ։ ՀՀ վարելահողերը 50 տոկոսի չափով չեն մշակվում, էդ ուղղությա՞մբ ինչ եք անում»,- ՀՀ ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ականներին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ըստ նրա՝ պիտի բոլոր ապրանքները և արտահանման շուկաները դիվերսիֆիկացվեն, բայց ըստ նրա՝ սա ներկայացնել որպես ապաշրջափակում, անամոթ կեղծիք է․ «Ադրբեջանը ոչ մի քայլ չի արել, որ իր տարածքով գոնե մի կածան ապաշրջափակի»։
Այնուհետև հարցրեց՝ էդ ցորենը, որ գալու է՝ ի՞նչ գնով և ինչքա՞ն է գալու։
Կարդացեք նաև
Ընդդիմադիրների հնչեցրած քննադատություններին արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա ասաց՝ ցորենն ավելի էժան է գալու, քան, եթե գար Ուկրաինայից։ Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե տպավորություն էր, որ Ադրբեջանից ուղիղ ՀՀ պիտի մտնի ցորենը՝ Իջևանի երկաթգծով, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Իջևանի երկաթգիծը քանդված է, չի գործում, ձեր իշխանության օրոք Մեղրիի երկաթգիծն էլ են քանդել։ Պարոն Խաչատրյան, ասում եք՝ կողմ ենք, որ բոլոր կոմունիկացիաները միաժամանակյա բացվեն, մենք ոչ միայն կողմ ենք դրան, այլ եթե մինչև էդ մեզ համար կարող են բաներ բացվել, թող բացվեն։ Վա՞տ է, որ մեզ համար ոչ միաժամանակյա, բայց մեզ համար բան է բացվում։ Ասում եք, որ եղել է 1990-ականներին, կուզեիք չէ՞, որ շարունակվեր։ Եկեք, ասեք՝ լավ բան է եղել, հույս ունենք, որ կշարունակվի»։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ