Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Հասնի՛նք լիբանանահայութեան: Տա՛նք մեր լումաները լիբանանահայութեան համար` օրինակ առնելով Սուրիոյ հայութեան մեր օժանդակութեան փորձառութենէն. «Ազդակ»

Հոկտեմբեր 22,2025 11:49

Ճգնաժամը համաշխարհային է: Բայց Լիբանանի ճգնաժամը դժնդակ է:

Տաժանելի է:

Դժոխային է:

Հոն լիբանանցիին տարիներու վաստակը մէկ օրուան մէջ կլանուեցաւ դրամատուներուն[՞] կողմէ:

Հոն լիբանանցին հացի կարօտ է, բառին ամենադաժան իմաստով:

Հոն լիբանանցին կ՛ապրի մարդու տարրական իրաւունքներու ոտնակոխման պայմաններու մէջ:

Լիբանանի ճգնաժամը նոր չէ, սակայն անոր ականջալուր չէինք կամ չէինք ուզեր ըլլալ, որովհետեւ լիբանանցին կը տոկար:

Աւելի՛ն ան ձեռք կ՛երկարէր սուրիահայ իր քոյրերուն եւ եղբայրներուն, երբ անոնք պատերազմի արհաւիրքէն հասած էին Լիբանան:

Տակաւին կը հանգանակէր Հայաստանի եւ Արցախի համար:

Թող այս անգամ մեր սրտերը բաբախեն Լիբանանի համար, որուն հետ, օրին մէկը, առնչուած եղած ենք գրէթէ բոլորս, խմած ենք անոր ջուրը, սորված ենք անոր փորձառութիւններէն:

Լիբանանին համար, որպէսզի «Ազդակ»-ն ու «Վանայ ձայն»-ը շարունակեն մտնել մեր տուները, ամէնուրեք:

Հասնի՛նք լիբանանահայութեան: Տա՛նք մեր լումաները լիբանանահայութեան համար` օրինակ առնելով Սուրիոյ հայութեան մեր օժանդակութեան փորձառութենէն: Ուղարկենք կեդրոնական մեր կառոյցին , ան լաւ գիտէ ինչպէս յատկացնել, ուր որ անկ է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազդակ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031