Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Չպատարագ

Հոկտեմբեր 22,2025 13:56

Տեղ հասանք։ Ահա և կուլմինացիան։ Կարգալույծ քահանան, բացեիբաց արդեն չի ենթարկվում իր հոգևոր վերադաս հրամանին։ Այս անհնազանդությունը, ես ընկալում եմ, որպես ապստամբություն ընդդեմ Հայրապետի, որն իր վրա կրում է Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալներից եկած շնորհքը, ովքեր էլ իրենց հերթին այն ստացել են հենց Տիրոջից՝ Աստծուց, Հիսուս Քրիստոսից։ Ի դեպ թե ապստամբությունն, որպես երևույթ, ինչո՞ւ է չողջունվող երևույթ հանդիսանում՝ հոգևոր տեսանկյունից, կարծում եմ քիչ թե շատ բանիմաց քրիստոնեա գիտե։

Պատրաստվում էի երկար հոդված գրել, համեմված Եկեղեցու Հայրերի մեջբերումներով և թե որ ինչքան կարևոր է ունենալ երկրում Բյուզանդական սիմֆոնիա, երբ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները միաբան են և գոյակցում են ներդաշնակության մեջ, բայց կարծում եմ այդ ամենի կարիքն այլևս չկա։

Ունենք ինչ ունենք։ Իսկ այժմ ունենք գալիք Չպատարագ որը պատրաստվում է մատուցել այլևս կարգալույծ քահանան։ Ի դեպ, Չպատարագ բառը բնավ վիրավորական իմաստով չեմ կիրառում, այլ Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքին և դավանաբանությանը համահունչ՝ քանի որ այլևս կարգալույծ քահանան չի կարող համարվել քահանա ով իրավունք ունի եկեղեցական բազմապիսի ծեսեր կատարել, և պատարագը չի կարող մատուցվել քահանա չհանդիսացող անձի կողմից, հետևաբար նման պատարագը հանդիսանում է Չպատարագ։ Ավելի պարզ, պատկերացրեք Բարձագույն դատական խորհրդի կողմից լիազորությունները դադարեցված դատավոր, ով հայտարարում է, որ չի հեռանալու դատարանի նստավայրից և դատավարություն է անցկացնելու։ Բնականաբար, այդ դատավարությունն այլևս լեգիտիմ չի կարող լինել։ Եվ «Չ» տառով, Հայ Առաքելական Եկեղեցում ընդունված է անվանել այն ամենն ինչ դեմ է իսկականին՝ հոգևոր առումով իրավականին-լեգիտիմ, դիցուկ օրինակ կուռքերին կոչում են Չաստված, որովհետև դրանք իսկական Աստծո հետ որևէ աղերս չունեն, և չեն հանդիսանում իսկական Աստվածը։ Բացարձակ չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, և նման միտում չեմ ունեցել և չունեմ։

Իսկ վերադառնալով Չպատարագին․․․ արդեն ամեն ինչ արդեն պարզ է։ Գծերը գծված են։ Սահմանները հստակ են։

Ես չեմ կարող լինել Չպատարագի մասնակից։ Եվ ամեն մարդ թող իր համար որոշի գնալ թե՞ չգնալ՝ Չպատարագի կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող, գնալ թե՞ չգնալ իսկական Պատարագի։

Իսկ ես․․․ ես չեմ գնա Չպատարագին։

Հ․Գ․ Հուսամ Արարիչը կողորմա մեզ բոլորին և Իր խաղաղությունը կշնորհի ողջ հայ ժողովրդին։ Աստված թող պահապան լինի Հայոց պետականությանը։

Խաչիկ Հարությունյան,
Միջազգային հակակոռուպցիոն մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031