Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

ՔՊ-ն Վաղարշապատում և ՀՀ ողջ տարածքում այնքան ցածր ռեյտինգ ունի, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողվելու հաղթանակի հասնել. Վանեցյան

Հոկտեմբեր 22,2025 15:09

«Մենք ունենք ավելի կարևոր նպատակ։ Իմ նպատակը վերջին 5-6 տարին մեկն է՝ ազատվել այս իշխանություններից, սա այն քայլերից է, որը մենք պետք է անենք Վաղարշապատում։ Ես վստահ եմ, որ նոյեմբերի 16-ին փաստելու ենք, որ ՔՊ-ն Վաղարշապատում չկարողացավ վերցնել իշխանությունը։ Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ պատրաստ ենք համագործակցել, բայց ամեն ինչ անելու ենք, որ առավելագույն ձայներ ստանանք»,-այսօր՝ Վաղարշապատում նախընտրական քրաոզարշավի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց  «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Վաղարշապատի ընտրությունները պետք է դիտարկել լայն սպեկտորով, որովհետեւ վերջին ժամանակահատվածում, երբ հարձակում է  տեղի ունենում Հայ Առաքելական եկեղեցու վրա, իսկ Էջմիածինը մեր ողջ հայության հոգեւոր մայրաքաղաքն է, այդ տեսանկյունից պետք է նայել ընտրություններին. «Էջմիածնեցին իր հստակ խոսքը պետք է ասի, որ այն իշխանությունը, որը սկսել  է գործել ընդդեմ Սուրբ եկեղեցու, չի կարող իշխանություն ձեւավորել հոգեւոր մայրքաղաքում»:

Հարցին, թե արդեն խոսվում է, որ ՔՊ-ն սկսել է վարչական տեսուրս կիրառել, ինչպես եք պայքարելու դրա դեմ, պարոն Վանեցյանն այսպես արձագանքեց՝ պայքարելու են  ժպիտով, աշխատանքով. «Ինչքան էլ վարչական ռեսուրս կիրառեն, վստահ եմ, որ որեւէ արդյունքի չեն հասնելու: Որովհետեւ ՔՊ-ն Վաղարշապատում և ՀՀ ողջ տարածքում այնքան ցածր ռեյտինգ ունի, որ անգամ վարչական ռեսուրս կիրառելու դեպքում նրանց չի հաջողվելու հաղթանակի հասնել Վաղարշապատում: Կարող են մի բան անել, գործի դնել իրավապահ համակարգը, սկսեն ապօրինի ձերբակալություններ, ինչը տեսնում ենք վերջին շրջանում, բայց մենք վախենալու բան չունենք, որովհետեւ մենք որեւէ խախտում չենք արել, մենք գնում ենք հաղթանակի»:

Անդրադառնալով Գյումրու քաղաքապետի կալանավորմանը՝ պարոն Վանեցյանն ասաց, որ նույնիսկ եթե հետագայում պարզվի, որ Վարդան Ղուկայսանը կատարել է քրեական հանցագործություն, նրա կալանավորումն ու քրեական հետապնդումը ունի քաղաքական ենթատեքստ:

Հաջորդ հարցին, թե հաշվի առնելով, որ իշխանությունները չեն հանդուրժում ընդդիմադիր քաղաքապետերին, թեկնածուներին, մտավախություն չունե՞ք, որ Վաղարշապատում էլ նույն պատմությունը կրկնվի, Վանեցյանը պատասխանեց՝ եթե մտավախություններով շարժվեն, պետք է դադարեցնեն պայքարը, տեսնեն՝ ինչ կանի ՔՊ-ն մեր երկրի հետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031