Լրահոս
Չպատարագ
Օրվա լրահոսը

Չեմ պատկերացնում՝ Էջմիածնի բնակիչն ինչպե՞ս պետք է ձայն տա այն իշխանությանը, որը ոխերիմ պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ. Պետրոսյան

Հոկտեմբեր 22,2025 15:33

«Սա արդեն քաղաքական պայքար չէ: Պայքար է եկեղեցաքանդների եւ եկեղեցապաշտների միջեւ»,- այսօր Վաղարշապատում մեկնարկած «Հայրենիք» կուսակցության նախընտրական քարոզարշավին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա ասաց, որ չի պատկերացնում, թե Էջմիածնի բնակիչն ինչպես պետք է ձայն տա այն քաղաքական իշխանությանը, որը ոխերիմ պատերազմ է հայտարարել Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

«Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայապահապանման գործում, իսկ սրանք էսօր ընկել են եկեղեցականների հետեւից: Սա իրավաբանորեն քաղաքական ընտրություն է, բայց իրականում հավատքի ընտրություն է»,-ասաց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031