«Դա մեկ անձի կառույց չէ, ես ամենաբարի ձեւով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին պատգամավորի թեկնածու էլ է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է, ինքը պետք է հասկանա՝ թող գնա։ Թող չստիպի, որ գա հասնի այն կետին, որ ինքն այլընտրանք չունենա, արդեն պատուհան ու դուռ չլինի, որից ինքը կկարողանա դուրս գալ, մեկ է՝ գնալու է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վեհափառի ու եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների արշավի մասին հարցին։
Հարցին՝ քրեական գո՞րծ են հարուցելու կաթողիկոսի նկատմամբ, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես ոչ մի քրեական գործի մասին երբեւիցե տեղեկություն չեմ ունեցել եւ չունեմ։ Դա իմ գործառույթների մեջ չի մտնում»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
«Էդ մարդը խախտել է իր ուխտը»,- ասաց նա։ Հարցին, թե իշխանությունն ի՞նչ գործ ունի, որ խառնվում է եկեղեցու հարցերին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ ասաց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է, թե՞ գործը չէ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ