Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ թվում է՝ ինձ հետաքրքի՞ր է՝ անդեմ, անկարծիք ինչ որ մեկն, ով իր ընտանեկան կարգավիճակով պայմանավորված եկել նստել է ԱԺ-ում, ինչ է ասո՞ւմ»․ Աննա Մկրտչյան

Հոկտեմբեր 22,2025 17:25

«Ձեզ թվում է ինձ հետաքրքի՞ր է՝ անդեմ, անկարծիք ինչ որ մեկն, ով իր ընտանեկան կարգավիճակով պայմանավորված եկել նստել է ԱԺ-ում, ինչ է ասո՞ւմ։ Ակնհայտ է, չէ՞, որ իրենց ջղաձգումներն այն մասին են, որ արդեն իրենց բանդա լինելու հանգամանքը պարզ է Հայաստանի քաղաքացիներին։ Բա եթե բանդա չի, Գյումրու հրապարակում էդ ի՞նչ էին անում քաղաքացիներին, անչափահասին ինչպե՞ս են մեղադրանք առաջադրել՝ զանգվածային անկարգությունների համար»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով երեկ իր եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի միջեւ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, Ռուբեն Ռուբինյանը ընդհատել էր Աննա Մկրտչյանի ելույթն այն բանից հետո, երբ վերջինս ԱԺ ամբիոնից իշխող ուժին «բանդա» անվանեց։ Վեճին դահլիճից միջամտեց Աննա Հակոբյանի եղբայրը՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Խոսելով Սերժ Սարգսյանի դատական գործի մասին էլ, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Մենք ոչ թե դատական նիստերի ենք մասնակցում, այլ քաղաքական հետապնդումների վկա ենք։ Անկարող լինելով այս ամեն ինչին խոչընդոտել՝ ուղղակի գալիս տեսնում ենք, թե ինչքա՜ն հեռուն կարող է գնալ նիկոլական ապարատը՝ հայ ժողովրդին հաղթանակներ պարգեւած անձանց նկատմամբ, որքա՜ն է Նիկոլ Փաշինյանն ատում Հայաստանի պետականության հետ կապ ունեցող ցանկացած մարդու, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանին»։

Պատասխանելով կիրակի օրը Հովհաննավանքում կայանալիք պատարագի մասին հարցին, որն անցկացնելու է կարգալույծ արված քահանան եւ որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, Աննա Մկրտչյանն ասաց․ «Հայ առաքելական եկեղեցին ունի խնդիրնե՞ր։ Ոչ։ Խնդիրը ՀԱԵ չունենալու մասին է։ Նիկոլը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի հայկական ինքնության հենասյուները փլուզի»։

Այս իրավիճակը նա շատ նմանեցնում է նրան, որ 2018-ին ասում էին՝ «բանակում ելակ չեն ուտում» .«Հետո, պարզվեց, որ ելակն ընդհանրապես կապ չունի, դա հինգ հազար զոհերի եւ բանակի քանդման հիմքը դնելու քողարկված նպատակն էր»։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Հովհաննավանքում «իրենց ծաղրանքը կազմակերպում են՝ միմիայն հայ ժողովրդին նվաստացնելու համար»։

Լուծումը նա տեսնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մեջ, ինչի համար էլ սկսել են անվստահության գործընթացը։ Իր համոզմամբ, զուգահեռաբար փողոցային պայքար պետք է լինի, որը կբերի նաեւ ԱԺ-ում անվստահության գործընթացի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031