Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ՝ ամբողջովին լցված է չարությամբ»․ Սերժ Սարգսյան

Հոկտեմբեր 22,2025 18:25

«Եկեղեցու դեմ կարող է արշավ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ, կամ՝ ամբողջովին լցված է չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները»,- դատարանի մոտ, իր գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Հայ առաքելական եկեղեցու շուրջ շարունակվող զարգացումների մասին հարցին։

Նա ասաց՝ վստահ է՝ Վեհափառը հաստատակամ է եւ ցանկացած պարագայում կատարելու է իր ազգային եւ եկեղեցական ծառայությունը։ Իսկ Եկեղեցու դեմ հալածանքները կարծում է, միայն ուժեղացնում են Եկեղեցուն։

«Մեր քաղաքական ուժն ամբողջովին կանգնած է Վեհափառ Հայրապետի, մեր Եկեղեցու կողքին եւ մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու վեհափառ հայրապետի հորդորով։ Հենց Վեհափառ Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում, Հայաստանի ցանկացած կետում, մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել»,- ասաց նախագահ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031